211652_close_icon
views-count4985 դիտում article-date 13:20 22-09-2024

«Նոա-2»-ը նոր ֆուտբոլիստներ ունի

Հենրիկ Կայլան Գոմես դե Սաուզան, Ռոլինսոն Էրդմանն ու Իսաակ Վիդալը համալրել են «Նոա-2»-ի կազմը։

21-ամյա Կայլան Գոմես դե Սաուզան նախորդ մրցաշրջանն անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների
«Դաիդում», որի կազմում անցկացրել է 16 խաղ։ 21-ամյա պաշտպանը խաղացել է «Պալմեյրասի», «Վասկո Դա Գամայի», «Սան Պաուլուի» տարբեր տարիքային թիմերում։

19-ամյա կիսապաշտպան Ռոլինսոնը մինչև Երևան տեղափոխվելը 5 տարի խաղացել է բրազիլական «Վոլտա Ռեդոնդայի» երիտասարդական թիմում, իսկ Իսաակ Վիդալի նախորդ թիմը եղել է անգոլական «Ինտերկլուբը»։

Նմանատիպ նյութեր