211652_close_icon

Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները․ Արման Թաթոյան

views-count1063 դիտում article-date 11:33 23-11-2025
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարկել ու գրել. 

«Հայաստանի մարզերով, քաղաքներով ու գյուղերով մեր բազմաթիվ այցերն ինձ ու իմ թիմին հնարավորություն են տվել հասկանալու մարդկանց հոգսերը, անգամ ճանաչել նրանց անհատապես, անունով:

Հստակ կարող եմ ասել, որ անվտագությունն ու աշխատանքը մեր ամենակարևոր առաջնահերթություններից են: Ճակատենում տարեցտարի ավելանում են կողպված տները։ Մարդիկ հեռանում են աշխատանքի փնտրտուքով։

Այս ամենին պատերազմից հետո ավելացել է ադրբեջանական զինված տեղակայումները՝ գյուղը, մարդկանց հողերը, տները դնելով նշանառության տակ։

Աշխատատեղերի ու զբաղվածության հարցը շարունակում է ամենասուրը մնալ մարզերում, որը մենք պետք է առաջնային լուծենք»։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր