211652_close_icon

Բագրատ Սրբազանի գործով մեղադրյալ Արսեն Ղազարյանն ազատ կարձակվի. Նրա խափանման միջոցը փոխվեց

views-count2887 դիտում article-date 18:20 20-11-2025
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանը փոխեց մեղադրյալ Արսեն Ղազարյանի խափանման միջոց կալանքը, թեև մեղադրող կողմը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։

Դատարանի որոշմամբ, Արսեն Ղազարյանի նկատմամբ կիրառվեց համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո նա դուրս կգա ՔԿՀ-ից։

Հիշեցնենք, որ դատարանն այսօր փոխել է նաև մեղադրյալներից Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք և բացակայելու արգելք։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ թեև խոչընդոտելու հիմքը դեռ առկա է, բայց նվազ չափով, և դատարանը որոշում է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ 3 ամիս ժամկետով տնային կալանք  և բացակայելու արգելք։

«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են  ապահովել  մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ պայմաններում կիրառված  խափանման միջոցը կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 26-ից սկսած որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ միասին»,- ասաց դատավորը։

Բացի այդ, դատարանի այսօրվա որոշմամբ Արա Ռոստոմյանի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացվեց տնային կալանքը:

Նմանատիպ նյութեր