211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Տավուշի մարզում. Դիլիջանի բակերից մեկում կայանված «Nissan»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count616 դիտում article-date 15:19 20-11-2025
Այսօր՝ նոյեբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99 հասցեի մոտ ավտոեմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված հասցեում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է ավտոմեքենայի սեփականատեր, Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Հ.-ն և քաղաքացիները: 
 
Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գևորգ Բայրամյանն ու Կոստյա Էլլարյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում փաստաթղթեր են կազմվում և հնարավոր է՝ այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: 
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր