211652_close_icon

Մինչ փաշինյանականները կփորձեն ժողովրդին կզբաղեցնեն ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը. Տիգրան Աբրահամյան

views-count1819 դիտում article-date 10:53 20-11-2025
1.5 տարի առաջ իշխանությունը հայտարարեց սահմանազատման աշխատանքների անհրաժեշտության մասին և դա Ադրբեջանի պահանջով սկսեց Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի հատվածում: Հետևանքը բոլորը գիտեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դեռ այդ ժամանակ ասում էին, թե դա անխուսափելի գործընթաց է, որովհետև դա այն ճանապարհն է, որով Արծվաշենն է վերադարձվելու, 2021-23 թթ.-ին Ադրբեջանի` ՀՀ-ից խլած հատվածները:

Ադրբեջանը վերցրեց իրեն հանձնված գյուղերը, իսկ գործընթացը երկար ժամանակ է միայն կուլիսներում է ընթանում:

Ավելին, ոչ միայն պարզ չէ, թե դա ինչպես կընթանա, ըստ իրավիճակի Ադրբեջանն էլ ինչ կպահանջի, նույնիսկ պարզ էլ չէ, թե արդյո՞ք դա ողջ ճակատով լինելու է՞, թե՞ ոչ:
Ես կարծում եմ, որ Ադրբեջանն իր համար նպաստավոր ուղղություններում գործընթացը կիրականացնի, իսկ օկուպացված և իր համար ռազմավարական նշանակություն ունեցող հատվածների հարցը կպահի օդում կախված:

Այդ ընթացքում փաշինյանականները կփորձեն ժողովրդին կզբաղեցնեն ալյուրով, բրնձով կամ ասֆալտով, իսկ Ադրբեջանը կապահովի և կամրապնդի իր ռազմավարական առավելությունն ու դիրքավորումը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր