211652_close_icon

Ռուսաստանը կվերադարձնի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքների մի մասը

views-count1720 դիտում article-date 23:40 19-11-2025
Ռուսաստանը կվերադարձնի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքների մի մասը՝ բանակցություններ վարելու պայմանով, հայտնում է Axios-ը։

Ըստ պլանի՝ ԱՄՆ-ը և մյուս երկրները կարող են Ղրիմը և Դոնբասը ճանաչել որպես ռուսական տարածք, սակայն Ուկրաինայից դա չեն պահանջում։ Կիևը դեմ է նման պլանին։
Նշենք՝ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման պլանի մասին, որը Թրամփի վարչակազմը մշակել է ռուսաստանյան ներկայացուցիչների հետ:

Axios հրատարակության տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետերից, որոնք ընդգրկում են չորս կատեգորիաներ՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգության Եվրոպայում և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա հարաբերություններ։
 

Նմանատիպ նյութեր