211652_close_icon

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ․ Ֆիդան

views-count787 դիտում article-date 19:50 18-11-2025
Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համերաշխության հիման վրա, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում», - նշել է նա։

Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում, մենք առաջ ենք տանում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի վերաբերյալ», - ասել է նա։

Նախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտու ստեղծմանը։

Նմանատիպ նյութեր