211652_close_icon

Էստոնիան 3.5 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային «Starlink»-ի համար. ՊՆ ղեկավար

views-count1159 դիտում article-date 21:58 15-11-2025
Էստոնիայի կառավարությունը 3.5 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինային՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կոալիցիայի շրջանակներում «Starlink» կապի համակարգերի ձեռքբերման համար, հայտարարել Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը` «Европейская правда»-ի փոխանցմամբ։

««Starlink»-ը կարևորագույն նշանակություն ունի կայուն կապի ապահովման համար և հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Ուկրաինայի ծրագրերը՝ զգալիորեն ավելացնել անօդաչու թռչող սարքերի քանակը, որոնք պահանջում են բարձր արդյունավետությամբ ինտերնետ», - ասել է Պևկուրը։

Նա նշել է, որ միջոցները կհատկացվեն Էստոնիայի 2025 թվականի օգնության փաթեթից Ուկրաինային, իսկ գնումները կիրականացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների կոալիցիայի միջոցով։ Էստոնիան ընդգծում է, որ Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ թվային հնարավորությունների ոլորտում, ներդրում է ամբողջ Եվրոպայի անվտանգության մեջ:

Նմանատիպ նյութեր