211652_close_icon
views-count625 դիտում article-date 19:37 02-09-2024

Նիդեռլանդները 200 միլիոն եվրո արժողությամբ օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Նիդեռլանդները 200 միլիոն եվրոյի չափով օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը՝ Զապորոժիե քաղաք այցից հետո։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել առաջընթացը ինչպես առաջնագծում, այնպես էլ մարդկանց առօրյայում։ Ահա թե ինչու Նիդեռլանդները տրամադրում է ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ զգալի նոր աջակցության փաթեթ: Փաթեթը հիմնականում ուղղված է էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանն ու վերանորոգմանը և ներառում է հավելյալ ֆինանսավորում մարդասիրական օգնության համար»,-մանրամասնել է Շոֆը՝ տեղեկացնելով, որ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնում Ուկրաինա այցի ընթացքում  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Զապորոժիեում այցելել է դպրոց և հանդիպել վետերանների հետ։

Նմանատիպ նյութեր