Չինաստանը սպառնում է Ճապոնիային ջախջախիչ պարտությամբ
Ճապոնիան ջախջախիչ պարտություն կկրի, եթե Տոկիոն որոշի ռազմական ուժ կիրառել Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ցզյան Բինը, մեկնաբանելով Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի այն հայտարարությունը, որ կղզու մոտ հնարավոր ռազմական ճգնաժամը կարող է ստիպել Տոկիոյին իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը։
«Եթե Ճապոնիան դասեր չքաղի պատմությունից և համարձակվի ռիսկի դիմել կամ նույնիսկ ուժ կիրառել՝ միջամտելու Թայվանի հարցին, ապա այն ջախջախիչ պարտություն կկրի ՉԺՀ-ի երկաթե ձեռքով և թանկ կվճարի», – ասել է նա։
Պաշտպանության նախարարության խոսնակը նշել է, որ Թայվանի հարցը «բացառապես Չինաստանի ներքին գործն է, որը չի հանդուրժում արտաքին միջամտությունը»։
Անցյալ շաբաթ Տակաիչին հայտարարել է, որ Թայվանի մոտ հնարավոր ռազմական ճգնաժամը կառաջացնի «գոյության սպառնալիք», որը կարող է ստիպել Ճապոնիային իրացնել «կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքը»։ Սա առաջացրել է Պեկինի խիստ դժգոհությունը։