211652_close_icon

Ալեն Սիմոնյանի արարքը ես համարում եմ անբարոյական. Ռուբեն Մելիքյան․ aravot.am

views-count4603 դիտում article-date 22:35 13-11-2025
Aravot.am-ը գրում է․ Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր եւ Աջափնյակի դատարաններում քննվում են «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունները: Առավոտյան դիմակավորված անձինքն մտել են նրանց բնակարաններ ու ձերբակալել, խուզարկվել է նաեւ նրանց գրասենյակը ու տարվել գույքը:

«Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատում են այն բանի համար, որ իրենք արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի կողմից հնչեցված, որեւէ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին:

Ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը…Մեղադրանքը անկողնու հետ կապ չունի, ես չգիտեմ՝ Ալեն Սիմոնյանն ինչեր է խոսում: Ալեն Սիմոնյանի արարքը, հանցագործության մասին նրա հաղորդումը ես համարում եմ մեղմ ասած անբարոյական…ԱԱԾ-ն ինչ կապ ունի խուլիգանության հանցակազմի հետ»,-ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր