211652_close_icon
views-count5590 դիտում article-date 17:20 13-11-2025

Նիկոլ Փաշինյանը նոր կադրային նշանակումներ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Գագիկի Հարությունյանը 2025 թվականի նոյեմբերի 13-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետի պաշտոնից։ Դրա համար հիմք է ընդունվել իր դիմումը։

Նույն որոշման երկրորդ կետով Անահիտ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արման Յուրիկի Թադևոսյանը 2025 թվականի նոյեմբերի 14-ից նշանակվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ։

Նմանատիպ նյութեր