ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել Շիրակի մարզում
Այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, Վ. Գասպարյանի հրամանով Տիգրան Պետրոսյանն ազատվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանն ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կումայրիի բաժնի պետ:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վահրամ Ենգոյանը նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի