211652_close_icon

Eurofihter կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում. Էրդողան

views-count916 դիտում article-date 20:48 10-11-2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է «Eurofighter» կործանիչների թեմայով լրագրողների տված հարցերին։

Էրդողանը նշել է, որ «Eurofighter» կործանիչների ձեռքբերման աշխատանքները լավ են ընթանում։ Թուրքիան այդ ուղղությամբ դրական քայլեր է արել թե՛ Մեծ Բրիտանիայի և թե՛ Գերմանիայի հետ։ Դրա հետ մեկտեղ հանդիպումներ են եղել Կատարի և Օմանի հետ։

«Գուցե մենք կարողանանք նաև գնել նրանց ունեցած Eurofighter-ներից մի քանիսը։ Եթե ​​մենք կարողանանք ավարտին հասցնել այս համաձայնագրերը, մեր երկրի համար դրական զարգացումներ կլինեն ու դրա հետ մեկտեղ մեր երկրում ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկված քայլերի շնորհիվ Թուրքիան կօգտվի մեծ հնարավորություններից»,- ասել է նա։

Ermenihaber
 

Նմանատիպ նյութեր