1783 դիտում
13:23 17-10-2024
«Արթկոսմեդ»-ում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը. Ավանեսյան
«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենզիան դադարեցնելու հարցը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան:
Հարցին՝ պետք է պարտադիր քաղաքացի մահանա՞, որ լծակների դիմեք, նախարարությունը հետևո՞ւմ է, որ ինչ-որ բժիշկներ են հայտնվում, բացում են ինչ-որ սենյակներ ու անցկացնում բարդ վիրահատություններ, նա արձագանքեց. «Կխնդրեմ որակումների մեջ մի քիչ ավելի փաստային հանգամանքներ դնել: Տեսեք, կազմակերպությունն ունի լիցիենզիա, լիցենզիայի պայմաներին հետևելու հանգամանքը պետք է տեսչական մարմինները պարզեն և եթե հայտնվեն խախտումներ, կդիտարկվի լիցենզիան կասեցնելու կամ դադարեցնելու հարցը»:
Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ տարի ևս այդ կլինիկայում մարդ մահացավ, քրեական գործ կամ հենց ստուգումներ չեղան, որ նմանատաիպ դեպքի կրկնությունը բացառվեր, Ավանեսյանը նշեց, որ քրեական գործի հետ կապված հարցն իրեն չպետք է ուղղվել, բայց պետք է հասկանալ նաև պատճառահետևանքային կապերը:
«Ես նորից եմ կրկնում՝ մենք հետևողական ենք լինելու, որ պարզվեն ամբողջ հանգամանքները, ինչն է հանդիսացել մահվան պատճառը, արդյոք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին, դրանից հետևությունները շատ խիստ են արվելու»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինիս ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։

Նմանատիպ նյութեր
16106 դիտում
16:27 13-12-2024
«Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը միջնորդություն է ստացել․ Անահիտ Ավանեսյան
1421 դիտում
13:57 01-09-2022
Զինծառայողների ընտանիքներին 2022-ին նախատեսված բնակարանի գնման վկայագրեր տալու հարցը կդիտարկվի 2023-ին
1174 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ