211652_close_icon

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է

views-count1339 դիտում article-date 10:01 04-11-2025
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ՝ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։

Թող Ամենաբարին Աստված զորակից լինի Նորին Սրբությանը այս դժվարին ժամանակաշրջանում հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը՝ նորանոր աստվածաշնորհ արարումներով պայծառացնելով հայոց անդաստանը և առատացնելով մեր կյանքում Աստծո անհամար բարիքները, օրհնությունն ու շնորհները՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի։

Եվ թող Բարձրյալն Իր ողորմությամբ անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ծաղկյալ՝ Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը․։

Նմանատիպ նյութեր