211652_close_icon
views-count1084 դիտում article-date 16:41 04-11-2023

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է:

Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից․

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 24-րդ տարեդարձը՝ մաղթելով արևշատություն և երկար տարիների քաջառողջ գահակալություն։

Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով թող զարդարվի Նորին Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր