211652_close_icon

Վանա լիճը պայքարում է երաշտի դեմ

views-count1504 դիտում article-date 20:26 03-11-2025
Վանա լիճը երաշտի ու գլոբալ տաքացումների պատճառով օրեցօր ցամաքում է։ Լճի ափամերձ տարածքներում ի հայտ են եկել սյունաձև, կոնաձև գոյացումներ (ստալագմիտներ), հին կառույցների մնացորդներ ու ավերակներ, որոնք տարիներ շարունակ  ջրի տակ են եղել։

Մասնագետները նշում են, որ Վանա լիճը կլիմայի գոբալ փոփոխության մշտադիտարկման համար հիմնական օրինակներից մեկն է, քանի որ այն փակ լիճ է և կլիմայական փոփոխություններն այնտեղ առավել քան տեսանելի են։ 

Մասնագետները նաև նշում են, որ լճի ափամերձ տարածքներն այնքան են ցամաքել, որ նախկինում ջրի տակ եղած նավամատույցներն անգամ այժմ գտնվում են լճից 500մ հեռավորության վրա։

Աղբյուր՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր