ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացմանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ։
Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի, ժողովրդագրության, զբաղվածության և սոցիալական աջակցության ոլորտներում, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների դերը սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Նախարարն ընդգծել է, որ տարիների ընթացքում կազմակերպության հետ ձևավորված փոխվստահության մթնոլորտն ու արդյունավետ համագործակցությունը թույլ են տալիս ՄԱԿ-ի հետ հարաբերությունները դիտարկել երկարաժամկետ հեռանկարով։