Սարիկ Մինասյանը հայտնել էր, որ 2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել
                        Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 16-ի որոշումը՝ «Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին»։
Գործն առնչվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործին, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ Օրաթերթ» Սահմանափակ պատասխանատվության ընկերությունը։
Սարիկ Մինասյանը պահանջում է պատասխանողին՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»։
Նշենք, որ դատարանը սեպտեմբերի 29-ի որոշմամբ բավարարել էր փորձագետ Հ.Հարությունյանի փորձաքննությունն ապահովելու մասին միջնորդությունը, այն է՝ փորձաքննության անցկացման ընթացքը ապահովելու նպատակով ի թիվս այլ գործողությունների, որոշել էր հայցվորին՝ Սարիկ Մինասյանին որոշումը ստանալուց հետո, հինգօրյա ժամկետում, դատարան ներկայացնել իր ստորագրության, ձեռագրի, մասնավորապես, անուն-ազգանունը պարունակող գրառումով, ազատ նմուշները, աշխատանքային գործունեության ընթացքում կատարված տարաբնույթ փաստաթղթերում, դիմումներում… Սարիկ Մինասյանը հոկտեմբերի 6-ին դիմում է ներկայացրել մարզի դատարան, հայտնել, որ «2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: