211652_close_icon
views-count481 դիտում article-date 22:44 02-04-2026

Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում կադրային ջարդ է սկսել․Oragir.News

Oragir.News-ի տեղեկություններով՝ Սարիկ Մինասյանը ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղում սկսել է լայնածավալ կադրային փոփոխություններ՝ ընդգրկելով «Գյումրի», «Անի», «Արթիկ», «Ախուրյան», «Աշոցք» և «Ամասիա» ցանցերը։

Մինասյանի որոշմամբ՝ «Արթիկ» ցանցի պետ է նշանակվել Հենրիկ Վարդանյանը, մինչդեռ նախկին պետ Հմայակ Աբրահամյանը պաշտոնից հեռացել է աղմկահարույց պայմաններում։

«Անի» ցանցը ղեկավարելու է Վահագն Սարոյանը, «Աշոցք»-ը՝ Լևոն Կարապետյանը։ «Ախուրյան» ցանցի պետ է նշանակվել Սևակ Մարգարյանը, ով նախկինում եղել է Կապս գյուղի վարչական ղեկավարը, իսկ «Ամասիա» ցանցը կգլխավորի Մխիթար Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը 2025 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։ 

Նմանատիպ նյութեր