211652_close_icon
views-count2866 դիտում article-date 23:37 01-08-2025

Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր  մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարին։

Սարիկ Մինասյանը ԱԺ նախկին պատգամավոր է, ՔՊ-ի կողմից Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու, քաղաքային ավագանու անդամ։  

Լոռու մարզպետի աշխատակազմն էլ հաղորդում է, որ ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Հովսեփյանը, ով 2020-22 թվականներին եղել է Լոռու ՔՊ-ական մարզպետի օգնականը:

 

Նմանատիպ նյութեր