Մոնումենտի իմ տունը վաճառեցին օրը ցերեկով, հարցրեք ԱԱԾ-ին. Հովիկ Աբրահամյան
Ասում են, բայց պետք է ապացուցեն։ Չկա նման ապացույց։ Այն ինչի մասին խոսում են, իրականության հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր գործով դատական հերթական նիստի ընթացքում:
Աբրահամյանը նշել է, որ ինքը թալանող չէ, ինքը եկեղեցի կառուցող է։
«Ես ձեզ խնդրում եմ, թողեք դատը վերջանա, կտեսնեք, որ ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։
Աբրահամյանը նաև հերքել է դատախազության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունները, թե 2023 թվականին պետությանը վերադարձված Մարմարիկի ջրամբարի մոտ գտնվող անտառն իր սեփականաշնորհածն է։
«Գիշերը չի եղել, ցերեկն է եղել, աշխատանքային ժամին։ Այդ հարցով պետք է դիմեք իրենց։ Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք հարցնում»,- ասել է Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը՝ Նարեկ Նալբանդյանին մի գիշերվա մեջ վաճառելու մասին դիտարկմանը:
Աբրահամյանը նշել է, որ վաճառքի պահին տունը կալանքի տակ չի եղել, բայց հիմա կալանքի տակ է։
«Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ երկար խոսել, որ դուք հասկանաք, որ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ձեզանից։ Մի տեղ չի եղել, որ ես վախենամ, վախենամ կարծիք հայտնելուց։ Ինչ վերաբերում է իմ դեմ հարուցված գործին, արդեն ասեցի, իրականության հետ աղերս չունի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա մեր ընտանիքի քավորն է։ Քավորությունը սրբություն է։ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը ծառայել են ի շահ մեր երկրի, հիմա էլ եմ հաստատում։
Ասել եմ ձեզ, յուրաքանչյուր ապօրինի գործունեություն քննադատվելու է ու ժամանկին պատժվելու է»,-ասել է Աբրահամյանը: