211652_close_icon

Թուրքիայում «լրտեսության» գործով կասկածյալի հեռախոսում հայտնաբերվել են Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները

views-count1060 դիտում article-date 18:35 28-10-2025
Թուրքիայի պետական ​​«Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։

Հրապարակման համաձայն՝ կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։

Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։

Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:

Գյունը պարզաբանել է, որ նախկին պաշտոնյաների եւ գործարարների հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առեւտրային եւ գործարար գործունեությամբ:
 

Նմանատիպ նյութեր