Գազամատակարարման պլանային դադարեցում` Լոռու մարզի մի շարք բնակավայրերում՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 30-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, «ԱՄԱՐԹ Կենտրոն» ՍՊԸ-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:


