211652_close_icon

«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված

views-count3313 դիտում article-date 10:59 28-10-2025
Հոկտեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Դ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 21,3 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև զանգված։

Ա․Դ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ քրեորեն պատժելի ցանկացած արարք կատարելուց։

Նմանատիպ նյութեր