211652_close_icon

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված

views-count2428 դիտում article-date 12:58 12-06-2025
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացի Ա․Ղ․-ին։

Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում Ա․Ղ․-ի հագին եղած տաբատի փոքր գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,40 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։

Քաղաքացի Ա․Ղ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նմանատիպ նյութեր