211652_close_icon

Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ Կարատեի Եվրոպայի առաջնությունից

views-count3928 դիտում article-date 18:36 27-10-2025
Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ   Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 

Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում  արժանացավ Էրիկ Հովսեփյանը։  

Երիտասարդ կարատեիստը  հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։ 

Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ էն-բու-կումիտե մրցաձևում, բացի այդ ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։

Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո-կումիտե մրցաձևում։  
 
18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ նվաճեց կատա  ու էն-բու-կումիտե մրցաձևերում։ 

16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճեց ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճեց ոսկե մեդալ։ 
 
14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղը գրավեց անհատական  Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։ 

Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվում էր նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանակապատանեկան հավաքականը նվաճեց 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ 

Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։

Հայաստանի պատվիարկության կազմում կար նաև 2 միջազգային մրցաշար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։ 

Նմանատիպ նյութեր