211652_close_icon
views-count1048 դիտում article-date 16:28 26-10-2025

Վերջնական փորձարկումներն ավարտված են. Պուտինը՝ «Բուրևեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Բուրևեստնիկ» միջուկային հզորությամբ, անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի վերջնական փորձարկումների ավարտի մասին։

«Վերջնական փորձարկումներն այժմ ավարտված են»,- ասել է Պուտինը միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետ այցելության ժամանակ։

Նախագահը նշել է, որ զենքը մարտական ​​պատրաստության վիճակի բերելու համար դեռ զգալի աշխատանք կա անելու, սակայն հիմնական նպատակներին արդեն հասել են։

Միևնույն ժամանակ, Պուտինը հրամայել է պատրաստել ենթակառուցվածքները «Բուրևեստնիկ»-ի զինված ուժերում տեղակայման համար և նշել, որ աշխարհում հրթիռի նմանօրինակներ չկան։

 

Նմանատիպ նյութեր