ԱՄՆ-ն նոր միջուկային ռումբի վերջին փորձարկումներն է անցկացրել
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է միջուկային նոր ռումբի վերջին փորձարկումն ավարտելու մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
B61-12 ռումբը հաջողությամբ փորձարկվել է Նևադա նահանգի Տոնոպա պոլիգոնում: Փորձարկումներն անց են կացվել համաձայն միջուկային պայթյունների արգելման մասին միջազգային պայմանագրի:
Ռումբը նետվել է F-15E ինքնաթիռից: Այն իրենից ներկայացնում է 1960-ականներից արձակվող B61 ռումբի 12-րդ փոփոխված տեսակը, որի արտադրությունը կսկսվի մինչև 2020 թվականը: Այն փոխարինելու է եկել B61-3, B61-4, B61-7 և B61-10 ռումբերին: