Ջերմուկը նոր քաղաքապետ ունի
Ջերմուկ համայնքի նախկին ղեկավարը Վահագն Արսենյանն էր, որը հոկտեմբերի 9–ին նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։
Ջերմուկի ավագանին քաղաքապետ է ընտրել Մանան Գևորգյանին։ Տեղեկությունը հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։
«ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գեվորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հաջորդիվ օրենքով սահմանված կարգով կկազմակերպվի երդման արարողությունը։
Հիշեցնենք` Ջերմուկ համայնքի նախկին ղեկավարը Վահագն Արսենյանն էր` ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին, որը հոկտեմբերի 9–ին Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Կոլյա Միքայելյանի փոխարեն։