211652_close_icon

Գյումրեցի Ռազմիկ Քուրդյանը կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

views-count610 դիտում article-date 19:27 20-10-2025
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գյումրեցի Ռազմիկ Քուրդյանը (130կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակչում Քուրդյանը 3-2 հաշվով հաղթել է Չեխիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանին։ 1/8 եզրափակչում էլ Քուրդյանը 4-3 հաշվով առավելության էր հասել բելառուս Իլյա Շեմչուկի նկատմամբ։

Եզրափակչի ուղեգիրը 23-ամյա ըմբիշը կվիճարկի ռուս Ալեքսանդր Մելեխովի հետ։

Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ են դուրս եկել նաև Դավիթ Ջոթյանը (63կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ) և Ռուբեն Գևորգյանը (87 կգ)։ Դավիթը և Ռուբենը պարտվել են առաջին գոտեմարտերում, իսկ Սամվել Տերտերյանը երկու հաղթանակից հետո պարտվել է 1/4 եզրափակչում։

Տերտերյանին և Գևորգյանին հաղթած ըմբիշները կիսաեզրափակչում են։ Նրանց եզրափակիչ դուրս գալու դեպքում հայ ըմբիշները հոկտեմբերի 21-ին սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանան։

Նմանատիպ նյութեր