211652_close_icon

30 տարեկանում կյանքից հեռացել է Գեղամասարի վարչական ղեկավարը

views-count2998 դիտում article-date 09:42 21-10-2025
Մահացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը։ Տեղեկությունը հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը։

«Ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մակիչի Ավետյանը:

Արմեն Մակիչի Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին:

2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց:

2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր):

2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։

2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:
Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մեր սիրելի գործընկերոջ և ընկերոջ կորստի կապակցությամբ։

Թո՛ղ հոգիդ լույսերի մեջ սավառնի, մեր լա՛վ ընկեր…

Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին»։

Նմանատիպ նյութեր