Իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել՝ կատարելով քաղաքական հրահանգ․ «Մեր ձևով»
«Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել․
«Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը:
Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամաբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:
Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:
Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին…(նկատի ունի քաղաքացիներին )» :
Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած :
Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ»։