16020 դիտում
09:16 24-05-2016
Իրավապահները հրահանգ են ստացել պատժել տուգանքները «տակով անողներին». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության և ՀՀ ճանապարհային ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք առնչություն են ունեցել ճանապարհային կանոնները խախտելու փաստերը թաքցնելու պատմության հետ։
Դեռևս այս տարվա ապրիլի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մի շարք անձինք էին ձերբակալվել։ Իսկ քրեական գործի առիթը եղել էր տեսախցիկների արձանագրած ոչ բոլոր խախտումներին ընթացք տալու բացահայտված փաստերը։ ՀՔԾ-ում քրեական գործի քննության արդյունքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից արձանագրված բոլոր խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են ճանապարհային ոստիկանությանը։ Սակայն ՃՈ-ում խախտումների մի մասին ընթացք չի տրվել։ Այժմ ՀՔԾ քննիչները պիտի պատժեն բոլոր կողմերին, որպեսզի դաս լինի, և հանկարծ տուգանքները «տակով չանեն»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
09:45 05-02-2022
Ինչ է սպասվում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտություններ անողներին. «Ժողովուրդ»
1144 դիտում
09:45 11-07-2023
ՔՊ պատգամավորները նկարելու և ցույց տալու հրահանգ են ստացել․ «Ժողովուրդ»
5289 դիտում
22:38 13-08-2018
Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերում տնտեսական ճգնաժամի մասին հրապարակումներ անողներին
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
658 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1039 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»