211652_close_icon

Գողերը Լուվր են մտել պատուհանից․ մանրամասներ՝ թանգարանի կողոպուտից

views-count5056 դիտում article-date 22:54 19-10-2025
Այսօր առավոտյան Parisien թերթը հաղորդել է, որ չարագործներ են ներխուժել Լուվր և հափշտակել Նապոլեոն I կայսեր կնոջ՝ կայսրուհի Ժոզեֆինի հավաքածուից 9 զարդ։

Թերթն ավելի ուշ հայտնել է, որ 2 զարդ, այդ թվում՝ կայսրուհի Եվգենյայի ( Eugénie de Montijo) թագը, որը վնասվել էր և թողնվել դեպքի վայրում, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան։

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին ժամանել է դեպքի վայր՝ հայտնելով, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ գողերը Լուվր են մտել պատուհանից՝ օգտագործելով սանդուղք, կտրել պատուհանի ապակին, իսկ ավելի ուշ դեպքի վայրը լքել են սկուտերներով։

Նա չի բացառել, որ հանցագործները օտարերկրացիներ են եղել։

Parisien-ը հայտնել է, որ կողոպուտը կատարել է չորս հոգուց բաղկացած խումբը։ Նրանցից երկուսը ներխուժել է թանգարան։

Ֆրանսիական Drouot աճուրդի տան նախագահ Ալեքսանդր Ժիկելոն կարծիք է հայտնել, որ Լուվրի թանգարանից գողացած զարդերը կարող են վաճառվել մասնատման եղանակով, ինչի հետևանքով դրանց արժեքը անհամեմատ ցածր կլինի:

Նմանատիպ նյութեր