Մոսկվայում տղամարդը մետրոյի վագոնում հրագործական միջոց է կիրառել
Ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը հրագործական միջոց է կիրառել մոսկովյան մետրոյի վագոնում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ կիրակի օրը՝ տեղական ժամանակով մոտ 13:00-ին, «Տրոպարևո» և «Յուգո-Զապադնայա» կայարանների միջև ընկած հատվածում, 1972 թվականին ծնված տղամարդը գործի է դրել հրագործական միջոց, ինչի հետևանքով վագոնում ճայթյուն է հնչել։
«Խախտողն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից հենց տեղում և տեղափոխվել բաժին՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել և բժշկական օգնության չի դիմել։ Ոստիկանությունը ստուգում է իրականացնում։