Մոսկվայում բեռնատար գնացքի վագոնում ականներ և պայթուցիկներ են հայտնաբերվել
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող «Չուխլինկի» երկաթուղային կայարանի բեռնատար գնացքի վագոնում ականներ և պայթուցիկներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պայթուցիկների հայտնաբերումից հետո բեռնատար վագոնն անջատվել ու պահեստարան է ուղարկվել:
Ըստ նախնական տվյալների` վագոնում պայթյունավտանգ նյութեր են գտնվում, այդ թվում` ականներ ու պայթուցիկներ:
Այս պահին դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, իսկ Չուխլինկի կայարանի տարածքը շրջափակվել է։