«Արմավիրի բանտում եղբայրս 5 օր է՝ հացադուլ է հայտարարել». Ահազանգ
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացի Նաիրա Պետրոսյանը հայտնում է, որ եղբայրը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հացադուլ է հայտարարել։
Նաիրայի պնդմամբ՝ եղբոր պահանջը արդար դատաքննությունն է, և նա արդեն 5 օր է նույն պահանջն է հայտնում.
«Արդար ու անաչառ քննություն է պահանջում, որ ապացույցները ամբողջությամբ ցույց տան, կողմնապահություն չանեն։ Ի՞նչի համար ինքը ուրիշի տեղը պատիժ կրի»,– ասում է Նաիրան։
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը դեռ ամիսներ առաջ հայտնել էր, որ ArmLur.am-ին ահազանգած Նաիրա Պետրոսյանը պնդում է՝ իր եղբորը մեղադրում են թմրամիջոցների վաճառքի մեջ, այնինչ, ըստ Պետրոսյանի, եղբայրը միայն օգտագործել է, ոչ թե վաճառել։
Նաիրա Պետրոսյանը նաև ֆեյսբուքյան նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին․
«Եղբայրս՝ Սերգեյ Պ.-ն, բախվել է անարդարության։ Երկու տարի առաջ եղբորս թմրանյութերի իրացման համար մեղադրանք է առաջադրվել՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (6-12 տ.)։ Երկու տարի դատը անընդհատ հետաձգվել է։ Այն տղան՝ Արտյոմ Ս.-ն, որի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութը, ասում է՝ “իմը չի, Սերգեյինն է”։
Արտյոմ Ս.-ն առաջին օրվանից ազատության մեջ է, իսկ եղբայրս՝ արդեն երկու տարի կալանքի տակ։
Տանը ունենք 85 տարեկան հաշմանդամ մայր՝ պարկինսոն, շաքարային դիաբետ, տեսողության 80%-ով կույր է։
Անգամ տնային կալանք չի կիրառվում, որ գոնե կարողանա օգնել ծնողին։ Ես առավոտից աշխատում եմ՝ 85-ամյա մորս թողնելով տանը։
Վերջին դատին՝ հունիսի 2-ին, մեր հանրային պաշտպանը հայտարարեց, որ չի կարող եղբորս պաշտպանը լինել, քանի որ նա բարեկամ է Արտյոմ Ս.-ին։
Այս երկու տարիների ընթացքում մեզ խաբել են, մատնահետքերի եզրակացություն և այլ ապացույցներ վերացրել։
Գործը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի առաջին ատյանի դատարանում։ Եղբայրս դիմել է Արդարադատության նախարարին։
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ անտարբեր մի անցեք մեր դիմումին։
Առակներ 21:13»։
Փաշինյանին ուղղված նամակում քաղաքացին ավարտել է իր խոսքը աստվածաշնչյան առակի խորհրդով՝ ինչպես վերջերս վարչապետն է սաղմոսներ գրում ֆեյսբուքյան պատին․
«Ով ականջը փակում է աղքատին լացի առջև, ինքը նույնպես կաղաղակի և չի լսվի»։
Կինը արդար դատաքննություն է պահանջում, քանի որ փաստաբանական ծառայություններ ձեռք բերելու և պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չունի։