211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանի գնդի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին հանդիպակաց երթևեկող, մյուս վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծած «Opel»-ի՝ օրինախախտ 41-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2029 դիտում article-date 11:54 05-02-2026
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը վերջերս Պարեկային ծառայության ղեկավար կազմին, այդ թվում՝ Երևանի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի խիստ հանձնարարականները, որ պարեկները պետք է շարունակեն էլ ավելի շատ պայքարը քրեորեն պատժելի արարքների դեմ, այդ թվում հայտնաբերեն ու վարչական պատասխանատվության ենթարկեն, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցը տեղափոխեն հատուկ պահպանվող տարածքներ։

Ա. Խուդինյանը հայտնել է նաև, որ Ա. Սարգսյանն ու Կ. Ցուցուլյանը տվել են նաև հանձնարարականներ, որ պարեկները պետք է շարունակեն ակտիվ աշխատանքներ տանել ազգաբնակչության հետ, որպեսզի վստահություն ձեռք բերվի պարեկ-հասարակություն կապում, ու այդ դեպքում քաղաքացիները վստահելով պարեկներին, կատարված հանցագործություններին կամ դեպքերի մասին կհայտնեն իրենց։

Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց՝ այդ կերպ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով հետախուզական խմբի պարեկները ժամերի ընթացքում պարզում են նշված Opel-ի համարանիշները ու կարճ ժամանակում այն հայտնաբերում և տեղափոխում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության, իսկ պարեկներն էլ ձեռք են բերած լինում «Opel»-ի վարորդի կողմից խախտումը կատարելու տեսագրությունը։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութը։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր