211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին «Mercedes G 500»-ի օրինախախտ վարորդին, ով «յաշիկ»-ը վարում էր հանդիպակաց՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8890 դիտում article-date 11:59 15-03-2025
Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականը, որ պարեկները պետք է անհանդուրժող լինեն ցանկացած օրինախախտում կատարող անձի նկատմամբ՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, պաշտոնից ու վարած տրանսպորտային միջոցից: Անհրաժեշտության դեպքում էլ օրինախախտների ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք:
 
Երեկ՝ մարտի 14-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Խ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերջինս մարտի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում իր վարած «Mercedes G500» մակնիշի «77 IZ 777» համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որը կապված չի եղել թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, վթարային իրավիճակ է ստեղծել հանդիպակաց երթևեկող վարորդների համար:
 
Նշված օրինախախտման համար պարեկի կողմից Արմեն Խ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 25 հազար դրամ և նրա նկատմամբ կիրառվել է 3 տուգանային միավոր: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է Արմեն Խ.-ն չարամտորեն խախտում ճանապարհիան երթևեկության կանոնը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր