Կոչուբաեւի արտահայտությունների մեջ չկար հանցանքի հատկանիշ. Վարդևանյան
Ես մասնակցել եմ Կոչուբաևին կալանավորելու միջնորդության քննությանը։ Կոչուբաևի կողմից կատարված գրառումը ինձ համար ընդունելի չէ, բայց դրանցում հանցանքի հատկանիշ չկա։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորմանը։
«Ես իմ կողմից օգտագործված բառամթերքի օգտագործման մեջ ընտրությունը շատ խիստ եմ կատարում, և ես հակված եմ նրան, որ մեր հասարակության մեջ մենք մաքսիմալ պետք է զերծ մնանք նման բնույթի արտահայտություններից։ Իհարկե, առաջին հերթին սա վերաբերվում է օրվա իշխանություններին, որովհետև այդ պայմանական «Պանդորայի» արկղը իրենք են բացել։ Արդյո՞ք Կոչուբաևի արտահայտությունների մեջ կար որևէ հանցանքի հատկանիշ՝ ոչ, արդյո՞ք կա անընդունելի ձևակերպում, այո, կարելի է նաև այդպես ձևակերպել, բայց դա ինչ կապ ունի քրեական վարույթի հետ, կալանքի հետ։
Ցավոք սրտի մեզ մոտ կալանքը ֆետիշացման է վերածվել, իսկ Մասիս Մելքոնյանի մոտ արդարադատություն ակնկալելը, նույնիսկ ռոմանտիկ մարդու դեպքում չի ստացվում»,– ասաց նա՝ ընդգծելով, որ դատական նիստին ներկա էին 20-ից ավելի փաստաբաններ։
Վարդևանյանը նաև նշեց, որ դատարանում իր խոսքում դիմելով Մելքոնյանին՝ ասել է․ «Համոզված եմ, դուք կայացնելու եք կալանքի որոշում, բայց եկեք զարմացրեք բոլորիս, և ցույց տվեք, որ կարող եք իրականացնել արդարադատություն»։