Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում
Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։
Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային Կիպրոս, ՀԿԹՀ) ճանաչելուց։
Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավար Էրսին Թաթարն Ադրբեջանին խորը երախտագիտություն հայտնեց հետևողական աջակցության համար։ Է․Թաթարը նաև շեշտեց, որ «Ադրբեջանը միշտ եղել է Հյուսիսային Կիպրոսի կողքին»։ Կրկնելով «մեկ ազգ, երեք պետություն» ձևակերպումը՝ Է․Թաթարն ընդգծեց Իլհամ Ալիևի ամուր կապերը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ներուժը հատկապես կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Է․Թաթարը նաև առաջարկեց ընդլայնել համագործակցությունն ակադեմիական և մշակութային ոլորտներում՝ ստեղծելով ուսանողական փոխանակման ծրագիր Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի համալսարանների միջև։
ՀԿԹՀ նախագահի խոսքերը սամարղանդյան հռչակագրի ընդունումից հետո կարող ենք դիտարկել որպես ադրբեջանական աջակցությանն ապավինում՝ հաշվի առնելով ՀԿԹՀ-ին և նրա միջազգային ճանաչման ձգտումներին լիակատար աջակցության վերաբերյալ Իլհամ Ալիևի ապրիլի 9-ի հայտարարություններին արած հղումները։
Նույն ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաստատեց Բաքվի «անսասան աջակցությունը ՀԿԹՀ-ին», իսկ Ալիևն իր հերթին հիշեցրեց իր աջակցությամբ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) ՀԿԹՀ-ի՝ դիտորդի կարգավիճակ ստանալը։
Ադրբեջանի աջակցությունը ՀԿԹՀ-ին շեշտվել է նաև ապրիլի 9-ին՝ Բաքվի ADA համալսարանում՝ «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, ուր Ի․ Ալիևը խոսել է ՀԿԹՀ-ի միջազգային ճանաչմանը լիակատար աջակցելու պատրաստակամության մասին՝ շեշտելով իր հրավերով Է․ Թաթարի մասնակցությունը Շուշիում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին և այնտեղ Հյուսիսային Կիպրոսի դրոշի ծածանման փաստը։
Բաքվի այս և վերջին շրջանի նմանատիպ այլ հայտարարություններ լրացուցիչ ուշադրություն են հրավիրում տարածաշրջանային նորօրյա իրողությունների պայմաններում Հյուսիսային Կիպրոսի անկախության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն ու հնարավոր վարքագծին։
Թեև Բաքուն 2004-2005 թվականներին և հաջորդող տարիներին ամուր կապեր էր հաստատել և բազմաթիվ առումներով ներգրավված էր հյուսիսկիպրոսյան հարցերում, այնուամենայնիվ փաստարկում էր, որ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման դեպքում Հունաստանն ու եվրոպական այլ երկրներ կհակազդեն՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Սակայն, ներկայում թուրքական և հյուսիսկիպրոսյան կողմերն ակնարկում են, որ նշված խնդիրն այլևս չեզոքացված է, և իրավական քայլեր են ակնկալում Բաքվից։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: