211652_close_icon
views-count1321 դիտում article-date 23:16 11-04-2026

Եթե ապօրինի տնային կալանքը վերացվի, Սամվել Կարապետյանը հնարավորություն կունենա մասնակցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի ձևավորմանը․ Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօրվա հանրահավաքի ժամանակ չհրապարակվեց, քանի որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը թեկնածուների հետ շփվելու հնարավորություն չունի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
 
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը երեկ հայտնել էր, որ դաշինքը նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակի ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։

«Այս օրերին մենք դատարանից որոշում ենք ստացել, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը կայանալու է ապրիլի 15-ին` ժամը 10։30-ին։ Եթե մենք հնարավորություն ունենանք, որ նրա տնային կալանքը վերացվի, ապա նվազագույն քաղաքական հնարավորություն կունենանք մասնակցելու Սամվել Կարապետյանի կողմից դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Նախապես հայտարարել էինք, որ ցուցակն ամբողջությամբ կհրապարակենք, բայց որոշումը ստանալուց հետո դա փոխվեց։ Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, երբ քաղաքական ուժի ղեկավարը հնարավորություն չունի շփվելու իր դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչների, թեկնածուների հետ»,- ասաց Վարդևանյանը։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր