211652_close_icon

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը բոլորիս ներկայությամբ դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյանը՝ տեր Արամի մասին

views-count2758 դիտում article-date 13:53 15-10-2025
2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը:

Այս մասին գրել է Տավուշ թեմի հոգևորական Թովմաս Առաքելյանը:

«Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը:

Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:

Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր