211652_close_icon

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում. «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինի կողմից կայանված «Chery Tiggo» ավտոմեքենային, որն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2362 դիտում article-date 13:12 19-07-2025
Երեկ՝ հուլիսի 19-ին, վրաերթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ոստիկանություն զորքերի զորամասի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա Արսեն Թ.-ին, ապա բախվել վերջինի «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենային: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթար-վրաերթի հետևանքով Արսեն Թ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն նշված բժշական կենտրոնում շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ իրենք ազատ տեղ չունեն, ինչից հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նաարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Վթար-վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: 

«Hyundai»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպնավող հատուկ տարածք: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chery Tiggo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր