211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

views-count1681 դիտում article-date 13:18 15-10-2025
Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ին , 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր