211652_close_icon

Ես կապ չունեմ քահանաների ձերբակալությունների հետ, հաղորդում չեմ ներկայացրել․ Տեր Արամ

views-count2239 դիտում article-date 12:42 15-10-2025
Այսօր առավոտյան ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Խուզարկություններ են իրականացվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը։

24News-ը կապ է հաստատել Տեր Արամի հետ` հասկանալու, թե արդյոք իր բնկարանաը ևս խուզարկել են, թե ոչ:

Մեզ հետ զրույցում քահանան ասա, որ մեզնից է տեղեկանում, որ խուզարկություններ են եղել և ոչ մի ինֆորմացիա չունի:

Մեր ճշտող հարցին պատասխանեց, որ ո՛չ իր տանը, ո՛չ եկեղեցում քննչական գործողություններ չեն եղել:

«Այսինքն չհասկացա՞, ինչպես թե Սրբազանին և 5 քահանաների են ձերբակալել, ես ձեզանից եմ լսում նման բան։ Դա էլ եմ ձեզանից լսում, որ իմ հայտարարությունների հիման վրա է եղել: Ես կապ չեմ ունեցել որևէ մեկի հետ, քահանաներն էլ ինձ հետ կապ չեն ունեցել»,- ասաց տեր Արամը։

Հարցին, հաղորդում չի՞ ներկայացրել նա, վերջինս նշեց.

«Պետրոս Ղազարյանի մո՞տ, դա նկատի ունե՞ք»:

Մեր ճշգրտող հարցին՝ բացի դրանից, Տեր Արամը հայտնեց, որ բացի դրանից այլ հաղորդում ներկայացված չէ․

«Ինչ ներկայացվել է, եղել է Պետրոս Ղազարյանի մոտի հարցազրույցը, մնացած մասով տեղեկություններ չունեմ»,- մանրամասնեց Տեր Արամը:

Մենք նաև հստակեցրինք, թե արդյո՞ք հարցաքննվել է այս ընթացքում Հովհաննավանքի հոգևոր հովիվը, թե՞ ոչ, վերջինս ասաց, որ՝ ոչ:

Նմանատիպ նյութեր