211652_close_icon

Դավիթ Կարապետյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են հայ-իրանական համագործակցությունը

views-count511 դիտում article-date 18:38 13-10-2025
Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը:

Դավիթ Կարապետյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» համաժողովների շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
 

Նմանատիպ նյութեր