211652_close_icon

Իսրայելը պատրաստ կլինի «բարեկամության ձեռք մեկնել» Իրանին․ Թրամփ

views-count430 դիտում article-date 17:23 13-10-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քնեսեթում (Իսրայելի խորհրդարան) իր ելույթի ժամանակ կհայտարարի, որ Իսրայելը պատրաստ կլինի «բարեկամության ձեռք մեկնել» Իրանին։
«Նույնիսկ Իրանի համար միշտ մեկնված կլինի բարեկամության և համագործակցության ձեռքը», - ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Թրամփը նաև կնշի, որ Գազայի հարցով համաձայնագիրը կլինի «նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույսը»։ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տալիս անկլավի բնակիչներին «կենտրոնանալ տնտեսական զարգացման և կայունության վրա», հաղորդում է գործակալությունը։

Հոկտեմբերի 10-ի գիշերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է «բոլոր պատանդներին ազատ արձակելու գործարքը»։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները Եգիպտոսում բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։

Նրա խոսքով, այս փուլը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայում համաձայնեցված սահման։

Նմանատիպ նյութեր